«On Time»-ի գաղտնիության քաղաքականություն

Սույն գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է «Touch and Take»-ի կողմից Ձեր մասին հավաքագրված տեղեկատվության նկատմամբ: Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ սույն գաղտնիության քաղաքականությանը: «Touch and Take»-ի հետ աշխատելով՝ Դուք ընդունում եք սույն գաղտնիության քաղաքականության մեջ սահմանված տվյալների հավաքագրման մեթոդները և նպատակները: Մենք խիստ կարևորում ենք Ձեր անձնական տվյալների գաղտնիության պահպանումը: Մենք նաև կարևորում ենք թափանցիկությունն այն հարցում, թե ինչպես ենք հավաքագրում, օգտագործում և հրապարակում Ձեր մասին տեղեկատվությունը: Սույն քաղաքականության նպատակն է օգնել Ձեզ հասկանալ, թե

 

 

Անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը, օրինակ՝ անձի անուն, կոչում, փոստային հասցե, էլփոստի հասցե, հեռախոսահամար, գործատու/մասնագիտություն, մուտքի տվյալներ, գաղտնաբառ, վճարային քարտի տվյալներ կամ անձնական տվյալների այլ հատուկ տեսակներ:

 

ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

 

 

«On Time»-ի ծառայություններից օգտվելիս մենք հավաքագրում ենք մի քանի տարբեր տեսակի կամ կատեգորիաների տեղեկատվություն: Այս տեղեկատվությունը, որպես կանոն, բաժանվում է երկու լայն կատեգորիաների. տեղեկատվություն, որը Դուք տրամադրում եք մեզ, և տեղեկատվություն, որը մենք ավտոմատ կերպով հավաքագրում ենք, երբ Դուք օգտագործում եք մեր վեբ կայքը:

 

  1. Տեղեկատվություն, որը Դուք եք տրամադրում մեզ

«On Time»-ի հետ աշխատելիս ցանկացած պահի Ձեզնից կարող է պահանջվել տրամադրել անձնական տվյալներ: «On Time»-ը կարող է հավաքագրել Ձեր մասին անձնական տվյալներ (երրորդ կողմի կամ օրենքով թույլատրված այլ աղբյուրների միջոցով), եթե Դուք համագործակցում եք մեզ հետ, օրինակ` օգտվում եք մեր ծառայություններից, ներբեռնում եք մեր ծրագրաշարը, ապրանքների և ծառայությունների թարմացման վերաբերյալ տեղեկատվություն եք հայցում: Յուրաքանչյուր նման դեպքում Դուք կտեղեկանաք, թե ինչ տվյալներ մենք հավաքագրեցինք, քանի որ Դուք դրանք կամավոր եք տրամադրել: Դուք պարտավոր չեք տրամադրել բոլոր այն անձնական տվյալները, որոնք մենք հայցում ենք, բայց եթե որոշեք չտրամադրել, Դուք չեք կարողանա օգտվել առաջարկվող ապրանքներից և ծառայություններից կամ մենք չենք կարողանա պատասխանել Ձեր հարցումներին:

 

  1. Տեղեկատվություն, որն ավտոմատ կերպով հավաքագրվում է քուքիների և այլ առցանց հետևման տեխնոլոգիաների միջոցով

Շատ այլ վեբ կայքերի նման, «On Time»-ը օգտագործում է տվյալների հավաքագրման ավտոմատ գործիքներ, ինչպես օրինակ՝ քուքիներ, ներկառուցված վեբ հղումներ, վեբ փարոսներ, գիֆեր և նմանատիպ այլ տեխնոլոգիաներ: Այս գործիքներն ավտոմատ կերպով հավաքագրում են որոշակի ստանդարտ տեղեկատվություն, որը Ձեր զննարկիչը ուղարկում է մեր վեբ կայք, երբ այցելում եք մեզ, ինչպես օրինակ՝ Ձեր տիրույթի անունը, Ձեր զննարկչի տեսակը, օպերացիոն համակարգը, Ձեր դիտած վեբ էջերը, Ձեր այցելած հղումները, Ձեր IP հասցեն, մեր վեբ կայք այցելության  տևողությունը կամ մեր ծառայություններից օգտվելը, հղվող URL-ն կամ այն վեբ էջը, որը Ձեզ ուղորդել է մեր վեբ կայք:

 

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԳՐԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:

 

 

 
 

 

Մենք կարող ենք օգտագործել Ձեր տվյալները մեր բիզնեսի գործունեության կամ գործող օրենսդրությամբ թույլատրված այլ օրինական նպատակների համար: Մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները հետևյալ եղանակներով.

 

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՔԱԳՐԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:

 

 

 
 

 

Երբեմն մենք Ձեր մասին հավաքագրած տեղեկատվությունը հրապարակում ենք ինչպես բացահայտ, այնպես էլ այլ ձևով, որը նկարագրված է սույն գաղտնիության քաղաքականության մեջ և հետևյալ հանգամանքներով պայմանավորված.

 

  1. Բանկեր կամ այլ կազմակերպություններ, որոնք կապված են բիզնեսի փոխանցման հետ:

Մենք կարող ենք հրապարակել Ձեր մասին տեղեկատվությունը կապված կորպորատիվ գործարքի հետ, ինչպես օրինակ՝ «On Time»-ի ծառայության վաճառք, ակտիվների վաճառք կամ սնանկացման դեպքում:

 

  1. Կարգավորող մարմիններ, դատարաններ, իրավապահ մարմիններ և պետական այլ մարմիններ:

Մենք կարող ենք հրապարակել մեր հաճախորդների մասին տեղեկատվությունը, ներառյալ՝ կոնտակտային տվյալները, հայցադիմումներին, դատական կարգադրություններին, դատական գործընթացներին պատասխանելու, ինչպես նաև այլ իրավական պարտավորություններ կատարելու համար: Կարող են լինել հանգամանքներ, երբ օրենքը պահանջում է, որ մենք հրապարակենք տեղեկատվությունը կամ երբ պահանջվում է հրապարակել որոշակի տեղեկատվություն առողջության կամ անվտանգության հետ կապված ռիսկը կանխելու նպատակով:

 

ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՔԱԳՐԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:

 

 

 
 

 

Թե որքան ժամանակ ենք պահում Ձեր մասին հավաքագրած տեղեկատվությունը կախված է համագործակցության այն տեսակից, որ Դուք ընտրում եք «On Time»-ի հետ աշխատելու համար: Այն դեպքերում, երբ համագործակցությունը երկարաժամկետ է, տեղեկատվությունը պահպանվում է այնքան ժամանակ, որքան շարունակվում է համագործակցությունը: Համագործակցության ավարտից որոշ ժամանակ անց Ձեր բոլոր անձնական տվյալները ջնջվում են:

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 
 

 

«On Time»-ի ծառայությունների մեծ մասը նախատեսված է լայն լսարանի համար, և մենք գիտակցաբար չենք հավաքագրում կամ չենք ներկայացնում անհատականորեն ճանաչելի տեղեկատվություն 16 տարեկանից ցածր երեխաների մասին՝ բացառությամբ օրենքով թույլ տված կարգի:

 

ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՎԵԲ ԿԱՅՔԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 
 

 

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ «On Time»-ի որոշ ծառայություններ կարող են պարունակել հղումներ դեպի այլ վեբ կայքեր և ծառայություններ: Մենք պատասխանատվություն չենք կրում այդ երրորդ կողմերի գաղտնիության գործելակերպի նկատմամբ և խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Ձեր այցելած երրորդ կողմի գաղտնիության քաղաքականությանը:

 

ՀԱՐՑԵՐ

 

 

 
 

 

Եթե հարցեր ունեք սույն գաղտնիության քաղաքականության հետ կապված, խնդրում ենք կապվել մեզ հետ մեր էլեկտրոնային փոստով info@touchandtake.am, և մենք կփորձենք պատասխանել Ձեզ ողջամիտ ժամկետներում: Մենք պարտավորվում ենք աշխատել Ձեզ հետ գաղտնիության հետ կապված ցանկացած մտավախության արդարացի լուծում տալու համար:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

 

 
 

 

Մենք ցանկանում ենք համոզվել, որ Դուք լիովին տեղյակ եք Ձեր տվյալների պաշտպանության բոլոր իրավունքներից: Յուրաքանչյուր օգտատեր իրավունք ունի հետևյալի.

Մուտքի իրավունք - Պահպանման գործընթացի ժամանակ Դուք իրավունք ունեք պահանջել Ձեր անձնական տվյալների պատճենները:

Ուղղման իրավունք - Դուք իրավունք ունեք պահանջել, որ մենք ուղղենք ցանկացած տեղեկատվություն, որը Ձեր կարծիքով ճշգրիտ չէ: Դուք նաև իրավունք ունեք պահանջել, որ մենք լրացնենք այն տեղեկատվությունը, որը Դուք համարում եք թերի կամ ոչ ամբողջական:

Ջնջելու իրավունք - Դուք որոշակի հանգամանքներում իրավունք ունեք պահանջել, որ մենք ջնջենք Ձեր անձնական տվյալները:

Տվյալների մշակումը սահմանափակելու իրավունք - Դուք որոշակի հանգամանքներում իրավունք ունեք պահանջել, որ մենք սահմանափակենք Ձեր անձնական տվյալների մշակումը:

Մշակումն առարկելու իրավունք - Դուք որոշակի հանգամանքներում իրավունք ունեք առարկել մեր կողմից իրականացվող Ձեր անձնական տվյալների մշակումը:

Տվյալների տեղափոխելիության իրավունք - Դուք որոշակի հանգամանքներում իրավունք ունեք պահանջել, որ մեր կողմից հավաքագրված տվյալները փոխանցենք այլ կազմակերպության կամ անմիջապես Ձեզ:

Ձեր կողմից հարցում ստանալու դեպքում մենք ունենք 10 օր Ձեզ պատասխանելու համար: Եթե ցանկանում եք կիրառել այս իրավունքներից որևէ մեկը, խնդրում ենք կապվել մեզ հետ: