Հերթերի կառավարման մեր համակարգի «Գաղտնի գործակալը»: Լուռ վկա այն ամենին, ինչ կատարվում է մասնաճյուղում: Admin հավելվածը գործադիր տնօրենների համար հավաքագրում է բոլոր այն տվյալները, որոնք անհրաժեշտ են դիտարկման համար: Այն հնարավորություն է տալիս աշխատանքային առաջընթացի օպտիմիզացման`ապահովելով անհրաժեշտ պատկերացումներ` անմիջապես աշխատավայրից:
Հերթերի կառավարման մեր համակարգի «Զբաղեցնողը»: Բոլոր հաճախորդները աչքերը սևեռում են հենց նրա վրա, քանի որ առաջիկա հերթի համարը ցուցադրվում է էկրանին: Մշտապես գտնվելով ուշադրության կենտրոնում՝ մասնաճյուղի TV հավելվածը ձգտում է զբաղեցնել Ձեր հաճախորդին գովազդի միջոցով: Թող նրանք մոռանան ժամանակի մասին, որպեսզի Ձեր աշխատակիցներն իրենց գործն անեն առանց սթրեսի: Գովազդը հիանալի գործիք է Ձեր հաճախորդների հետ կիսվելու կամ պարզապես նրանց տեղեկացնելու ինչ-որ բանի մասին:
Հերթերի կառավարման մեր համակարգի «Ընկերը», դրա անփոխարինելի մի մասը: Այն միշտ Ձեր հաճախորդի կողքին է: Աշխատելով ողջ ուժով` մենք երբեք չենք հիասթափեցնում հաճախորդներին և տալիս ենք նրանց հնարավորություն առցանց հերթի տոմսը ամրագրելու, մոտակա մասնաճյուղերի մասին տեղեկանալու և հետադարձ կապի համակարգ ունենալու համար: Բոլորը մեկում, և ամենը հաճախորդի համար: