Հերթի կառավարման համակարգ

Մենք ապահովում ենք հաճախորդների հանգստությունը, Դուք կնքում եք գործարքներ:

Android App Link IOS App Link

Մեր առանձնահատկությունները

Լուծում՝ առանց թղթի օգտագործման

Մենք առաջիններից ենք շուկայում, որ հերթերի կառավարման ոլորտում առաջարկում ենք լուծում՝ առանց թղթի օգտագործման, քանի որ հոգ ենք տանում ոչ միայն Ձեր հաճախորդների, այլև Ձեր, մեր և մեր ապագայի համար: Տերմինալում օգտագործվող թղթի քանակը նվազագույնի հասցնելը, ի վերջո, կփրկի ոչ միայն մեր մոլորակի թոքերը, այլև կխնայի Ձեր գումարի մի մասը:
Հաճախորդները մասնաճյուղ կմոտենան արդեն իսկ իրենց բջջայիններում հավելվածը ակտիվացրած: Տերմինալը կսկանավորի հերթի տոմսը և վերջ. ոչ մի խառնաշփոթ և 100 տոկոս արդյունավետություն:
Touch and Take-ը հոգ է տանում նաև ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիություն չունեցող մարդկանց զգալի զանգվածի համար: Ահա թե ինչու մենք ամբողջապես չենք կրճատում տերմինալներում թղթերի քանակը: Մենք թողնում ենք որոշակի քանակությամբ թուղթ այն մարդկանց համար, որոնք իսկապես դրա կարիքն ունեն։
Ի դեպ, Ձեր հաճախորդների 89%-ը հերթի չեկերը նետում է հենց այն տարածքում, որտեղ որ Դուք ծառայություն եք մատուցում: Բավականին տպավորիչ է, չէ՞: Դե, ավելի լավ է ուշ, քան երբեք: Միացեք մեզ և մասը կազմեք այս հրաշալի լուծման:

Ամբողջական հարմարեցում

Մենք հոգ ենք տանում Ձեր ապրանքանիշի ինքնության համար: Եվ ամբողջական հարմարեցում ասելով նկատի ունենք հարմարեցում՝ սկսած պլանշետների տակդիրից մինչև TV հավելված, որի ինտերֆեյսը Դուք եք որոշում:

Աշխատակիցների արդյունավետության բարձրացում

Մենք մտածում ենք ոչ միայն Ձեր հաճախորդների, այլև այն պայծառ անհատների մասին, առանց որոնց աշխատանքային գործընթացը պարզապես անհնար է պատկերացնել. Ձեր աշխատակազմը։
Այս փաստը հաշվի առնելով՝ մենք տրամադրում ենք ծրագրակազմ, որը կհեշտացնի աշխատանքային գործընթացը և գրասենյակում առաջացող հերթերը կլցնի փոխըմբռնումով, այլ ոչ թե զայրույթով: Ծրագրակազմի շնորհիվ աշխատողը կկարողանա տեսնել, թե հերթում քանի մարդ է սպասում: Սա կնպաստի աշխատողների արդյունավետության բարձրացմանը, քանի որ աշխատողները իրենց կարևորված և պատասխանատու կզգան իրենց աշխատանքային գործընթացում ներգրավված մարդկանց քանակի համար:
Յուրաքանչյուր օրվա, շաբաթվա, ամսվա վերջում Դուք կստանաք անհրաժեշտ քանակությամբ տվյալներ այն մասին, թե ինչպես է աշխատել յուրաքանչյուր աշխատակից, և ինչպես է անցել աշխատանքային օրը: Դուք կկարողանաք հետևել աշխատակիցների՝ աշխատելու ընթացքում ցուցաբերած արագությանը և աշխատանքին տիրապետելու փորձին, ինչպես նաև ստանալ լրացուցիչ տեղեկություններ, թե քանի հաճախորդ եք ունեցել օրվա ընթացքում, և որքան է կազմում սպասման միջին ժամանակը։

Մոնիտորինգ

Մենք ցանկանում ենք, որ Դուք տեղյակ լինեք Ձեր ընկերության յուրաքանչյուր մասնաճյուղի աշխատանքային գործընթացի ամեն մի մանրուքի մասին: Մենք կդառնանք Ձեր աչքերն ու ականջները և կհավաքենք անհրաժեշտ տվյալներ, որպեսզի կարողանաք հասկանալ, թե որտեղ կա բարելավման անհրաժեշտություն և ինչպես կարող եք դա իրագործել առանց ընկերությանը հսկայական կորուստներ պատճառելու:
Ձեր աշխատակիցների արտադրողականության մոնիտորինգ անցկացնելու շնորհիվ Դուք կկարողանաք մեծացնել վաճառքը և ընդհանուր հաճախորդների հոսքը: Touch and Take-ը հնարավորություն կտա տեսնել ընդհանուր պատկերը: Ձեզ միայն անհրաժեշտ է ձեռք մեկնել այդ ամենը ստանալու համար:

Բրենդի ճանաչելիությունը թվային գովազդի միջոցով

Մենք պատրաստ ենք ժամանց ապահովել Ձեր հաճախորդների համար մինչ նրանք կանգնած են հերթում, ինչը կօգնի սպասման ժամանակը մի փոքր աննկատ, իսկ հերթի ընթացքն ավելի քիչ սթրեսային դարձնել։
Պլանշետների վրա, որտեղ կհայտնվեն հերթերի համարները, Ձեր պահանջներին համապատասխան ժամանակի սահմանափակմամբ կլինեն գովազդներ, որոնց բովանդակությունը կորոշեք Դուք: Դա հաճախորդին կզբաղեցնի, և այդպես կկարողանաք ավելի շատ հաճախորդներ գրավել և նրանց ուշադրությունը սևեռել Ձեր կողմից գովազդվող ապրանքների վրա։ Սա լավ գործիք է ոչ միայն հաճախորդի սպասման ժամանակը ավելի քիչ սթրեսային դարձնելու, այլև նրանց տեղեկացնելու նոր առաջարկների և արտադրանքի մասին:

Հաճախորդների ավելի լավ սպասարկում

Հերթերը կառավարման համակարգը ընձեռում է ժամանակը տնօրինելու հնարավորություն: Այն լայն ֆունկցիոնալություն ունեցող համակարգ է, որը թույլ է տալիս Ձեզ առաջարկել ձեր հաճախորդներին լավագույն ծառայությունը, անձնակազմին ընձեռել աշխատանքային հարմարավետ պայմաններ նաև գործիք է՝ կառավարչի կողմից աշխատակիցների աշխատանքը վերահսկելու համար, ծանրաբեռնվածության և որակի տեսանկյունից: Մեր համակարգը հնարավորություն է տալիս արդյունավետ պլանավորել աշխատանքը ՝ անընդհատ հաշվի առնելով այցելուների քանակը: 

Ինչպես է աշխատում

Մեր մասին

Ինչի՞ն եք սպասում:

Օգտվեք Touch and Take-ի միջոցով ավելի լավը դառնալու հնարավորությունից:

Մենք ներկայացնում ենք խելացի և էկոլոգիապես մաքուր լուծում, որը հատուկ մշակված է Ձեր բիզնեսի` հաճախորդների սպասարկման, վաճառքի և թիմի աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցում հաջողության հասնելու համար: Լինելով հերթի կառավարման հեղափոխական համակարգ՝ մենք նպատակ ունենք մատուցել այնպիսի ծառայություն, որը Ձեր հաճախորդների մոտ ցանկություն կառաջացնի վերադառնալ և այլևս չհեռանալ:

  Touch and Take-ը կհարստացնի Ձեր թիմի աշխատանքային հնարավորությունները, կմատնանշի թույլ կողմերը և կընդգծի ուժեղ կողմերը՝ օգտագործելով մոնիտորինգի իրականացման ժամանակակից համակարգ, որպեսզի տվյալների հավաքագրումից անմիջապես հետո դրանք Ձեզ հասանելի լինեն ցանկացած պահի և ցանկացած վայրում:

  Լինելով հավասար բոլորի համար և հոգալով Ձեր հաճախորդի հարմարավետության և ժամանակի համար՝ մենք կատարյալ լուծում ենք առաջարկում լեփ-լեցուն հերթերը և հաճախորդների հոսքը կարգավորելու հարցում:

  Մենք վստահ ենք, որ ներկայումս բոլոր կազմակերպություններին էլ անհրաժեշտ են սոցիալական պատասխանատվություն ներառող նախաձեռնություններ և էկոլոգիապես մաքուր լուծումներ, և Դուք բացառություն չեք:

Կարդալ ավելին

Կառույցներ

Ֆինանսական

Բանկերում հերթերի կառավարման համակարգ

Առավոտյան ժամերին կամ լանչի ժամին բանկերում առաջացող հերթերը հաճախորդների մոտ տհաճ զգացողություններ են առաջացնում: Հոգնած և բարկացած մարդկանցով լի սենյակում հերթին սպասելը ամենավատ բանն է:  
Մենք առաջարկում ենք Ձեզ նվազագույնի հասցնել այդ տհաճ զգացողությունները, ներգրավել ավելի շատ մարդկանց և Ձեր բանկում պարզեցնել սպասման գործընթացը: Մոնիտորինգի անցկացման շնորհիվ Դուք կստանաք աշխատանքային օրվա «թեժ ժամերին» մեծ քանակությամբ հերթեր կրճատելու հնարավորություն, իսկ հաճախորդների ժամանցի կազմակերպման գործիքի միջոցով հերթում սպասելու ժամանակը կդառնա հաճելի:

Պետական

Պետական սեկտորում հերթերի կառավարման համակարգ
Տարբեր հաճախորդներ ունեն տարբեր առաջնահերթություններ: Պատկերացնել այս սեկտորն առանց անսահման հերթերի պարզապես անհնար է: Բայց մենք փոխում ենք այդ պատկերացումները և առաջարկում հերթերի կառավարման նոր համակարգ: Հաճախորդներին կուրախացնի ոչ միայն այն փաստը, որ խնայում են ժամանակ, այլև այն, որ այս լուծումի շնորհիվ նրանք մասնակից են դառնում մեր մոլորակի պահպանման գործընթացին:

Առողջապահական

Հիվանդանոցներում և կլինիկաներում հերթերի կառավարման համակարգ
Առողջապահությունը նուրբ ոլորտ է: Բժշկի մոտ հերթագրվելը կարող է արդեն իսկ սթրեսային լինել: Սպիտակ միջանցքներ, այս ու այն կողմ շտապող բազմաթիվ մարդիկ, դեղորայքի հոտ: Երբ այս պատկերին ավելացնում եք նաև հերթի գործոնը, ամենը վերածվում է մղձավանջի:
Մարդիկ, որոնք նախատեսվածից ավել են մնում բժշկի մոտ, ուշանում են կամ բաց են թողնում բժշկի հետ հանդիպումը․ այստեղ ամեն ինչ կարող է պատահել: Մենք ցանկանում ենք կայունացնել հերթերի կառավարման համակարգի օպտիմիզացումը՝ այն հաճախորդների համար դարձնելով ավելի պարզ ու հաճելի: Մենք մեր ծրագրակազմը ինտեգրելու ենք Ձեր CRM համակարգին, որպեսզի ունենաք անհրաժեշտ տվյալներ, որոնք կհավաքագրվեն Ձեր տվյալների բազայի ներսում:

Հեռահաղորդակցման

Հեռահաղորդակցման ոլորտում հերթերի կառավարման համակարգ
Սովորաբար ոչ այնքան մեծ գրասենյակներում, որոնցում շատ մարդիկ են հավաքվում՝ ծառայությունների համար վճարելու կամ խորհրդատվություն ստանալու համար, անհրաժեշտ են հերթերի կառավարման համակարգ:
Հերթերի կառավարման համակարգի միջոցով հաճախորդներն այլևս մռայլ ու զայրացած չեն լինի, նրանք կսկսեն գնահատել հերթերը նվազագույնի հասցնելու Ձեր ջանքերը: Ավելին, նրանք այլ ընկերությունների շարքում հենց Ձեզ կընտրեն:

×

Մենք ներկայացնում ենք խելացի և էկոլոգիապես մաքուր լուծում, որը հատուկ մշակված է Ձեր բիզնեսի` հաճախորդների սպասարկման, վաճառքի և թիմի աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցում հաջողության հասնելու համար: Լինելով հերթի կառավարման հեղափոխական համակարգ՝ մենք նպատակ ունենք մատուցել այնպիսի ծառայություն, որը Ձեր հաճախորդների մոտ ցանկություն կառաջացնի վերադառնալ և այլևս չհեռանալ:

  Touch and Take-ը կհարստացնի Ձեր թիմի աշխատանքային հնարավորությունները, կմատնանշի թույլ կողմերը և կընդգծի ուժեղ կողմերը՝ օգտագործելով մոնիտորինգի իրականացման ժամանակակից համակարգ, որպեսզի տվյալների հավաքագրումից անմիջապես հետո դրանք Ձեզ հասանելի լինեն ցանկացած պահի և ցանկացած վայրում:

  Լինելով հավասար բոլորի համար և հոգալով Ձեր հաճախորդի հարմարավետության և ժամանակի համար՝ մենք կատարյալ լուծում ենք առաջարկում լեփ-լեցուն հերթերը և հաճախորդների հոսքը կարգավորելու հարցում:

  Մենք վստահ ենք, որ ներկայումս բոլոր կազմակերպություններին էլ անհրաժեշտ են սոցիալական պատասխանատվություն ներառող նախաձեռնություններ և էկոլոգիապես մաքուր լուծումներ, և Դուք բացառություն չեք: